Լևոն Մկրտչյանի դուստրը ցանկանում է փաստաբան դառնալ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։
Նա մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Քեմբրիջի համալսարանում, աշխատում է Կենտրոնական բանկում։ 1 տարի սովորել է Փաստաբանների դպրոցում եւ, ավարտելով՝ օրերս մասնակցել Փաստաբանների պալատի որակավորման հերթական քննություններին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին։ Քննությունները մեկնարկել են հոկտեմբերի 10-ից, անցկացվում են 3 փուլով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: