Համայնքների խոշորացումից հետո առհասարակ մարզպետների ինստիտուտը կարող են վերացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  «Իշխանության վերնախավում քննարկվում են սպասվող կառուցվածքային փոփոխությունները։ Տարածքային կառավարման նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մարզերի հարցում երկու մոտեցում կա։

Կա՛մ համայնքների խոշորացումից հետո առհասարակ մարզպետների ինստիտուտը կվերացնեն, ստեղծելով խոշորացված շրջաններ՝ ընտրովի ղեկավարով, կա՛մ էլ փոփոխությունների արդյունքում իրար մոտ գտնվող մարզերը կմիավորեն, եւ արդյունքում 10-ի փոխարեն կլինի 4-5 մարզ։ Այս օպտիմալացմամբ մտադիր են կրճատել ծախսերը։ Թե որ տարբերակը կընտրվի, դեռ հայտնի չէ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս