Բաժիններ՝

«Գոմենտաշ» կամ «Ամանի ականջները». հրեական տոնական կարկանդակ

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.

Կալորիականություն – 795 կկալ
Սպիտակուցներ – 13.9 գ
Ճարպեր – 26.6 գ
Ածխաջրեր – 126.4 գ

Բաղադրիչներ

1. Ալյուր – 500 գ
2. Մարգարին – 300 գ
3. Եգիպտացորենի օսլա – 70 գ
4. Ձու – 2 հատ
5. Փխրեցուցիչ – 5 գ
6. Շաքարավազ – 1/2 բաժակ
7. Միջուկ – մուրաբա, շոկոլադե պաստա, ընկույզի կամ խուրմայի պաստա

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ խառնել մաղած ալյուրը, օսլան և փխրեցուցիչը:

2. Մարգարինը հարել շաքարավազի հետ, ավելացնել ձվերը:

3. Ավելացնել ալյուրը և հունցել մինչև խմոր ստանալը, որը պետք է ծածկել և 1 ժամ դնել սառնարանը:

4. Գրտնակել խմորը 0.5 մմ հաստության և բաժակով շրջանակներ ձևավորել:

5. Կենտրոնում դնել միջուկը և 3 կողմից այնպես ծածկել, որպեսզի ստացվի կենտրոնը բաց եռանկյունի:

6. Վրան սպիտակուց քսել և կակաչի սերմ շաղ տալ:

7. Շարել պերգամենտով պատած տապակին և 10-15 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

8. Մատուցելիս վրան շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս