Բաժիններ՝

Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton-ի դեմքը

Դերասանուհի Էմմա Սթոունը դարձել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան դեմքը: Այդ մասին հայտնել է InStyle-ը:

Պարտավորագիրը կնքվել է երկու տարով: Նիկոլյա Գեսկիերը՝ բրենդի կրեատիվ տնօրենը, իր Instagram-օգտահաշվում լուսանկար է հրապարակել դերասանուհու հետ: «Ես իսկապես երջանիկ եմ, որ Էմմա Սթոունը Louis Vuitton-ին է միացել որպես նոր ներկայացուցիչ»,-նշել է նա լուսանկարին կից գրության մեջ:

Louis Vuitton-ը նորաձեւության ընկերություն է, որը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկներ եւ ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Ընկերությունը մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Մտնում է LVMH միջազգային հոլդինգի մեջ:

Օգոստոսին հաղորդվել էր, որ Էմմա Սթոունը, որը 12 ամսում վաստակել էր 26 մլն դոլար, դարձել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: Հունվարին վարձույթ է մտել «Լա-Լա Լենդ» ֆիլմը, որտեղ նա հանդես է եկել որպես գլխավոր դերակատար: Այս աշխատանքը նրան «Օսկար» մրցանակ է բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս