Բիգ-բեն շոկոլադից. Լոնդոնում կայացել է հրուշակեղենի արվեստի ցուցահանդեսը
Լոնդոնում կայացել է հրուշակեղենի արվեստի ամենամյա ցուցահանդեսը: Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է անցկացվել միջոցառումը, տեղեկացնում է Sputnik-ը: Այս տարի Լոնդոնի հրուշակեղենի ցուցահանդեսը նվիրել էին երկրի ավանդույթներին ու մշակույթին:
Բոլոր ցուցանմուշները պատրաստված էին կարամելից, մարցեպանից, շոկոլադից եւ եփած կրեմից: Այցելուներին դահլիճի մուտքի մոտ դիմավորում էր հսկայական բուլդոգը՝ թագավորաան պատմուճանով. դրա պատրաստման համար օգտագործվել է ավելի քան 15 կիլոգրամ շոկոլադ:
Ցուցահանդեսում նաեւ ներկայացված էր Վիկտորյա թագուհու կիսանդրին եւ Լոնդոնի գլխավոր խորհրդանիշը՝ Բիգ-բենը: