«Հայաստանը շնորհակալ է Իրանին՝ ԼՂ հարցում ցուցաբերած դիրքորոշման համար». Կարեն Կարապետյան
Նման հայտարարությամբ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիﬓերը, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել ﬔր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք ﬔծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին: Շնորհակալություն ենք հայտնել ﬔր իրանական գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ հստակ գիտակցում կա,թե ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ ﬕջկառավարական հանձնաժողովում:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ Իրանի առաջին փոխնախագահին հրավիրել է այցելել Հայաստան: