Սարի Թաղում օձն արգելափակվել է դարպասների արանքում. փրկարարները դուրս են բերել օձին
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 2-րդ փողոցի տներից մեկի դարպասների արանքում օձ է արգելափակվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: