Բաղդադը կոչ է արել Թուրքիային ու Իրանին փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Թուրքիայի ու Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել անկախության հանրաքվե անցկացրած Իրաքի Քրդստանի հետ սահմանակետերը: Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը, վկայակոչելով Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Մահջուդին:
Նրա խոսքով, Իրաքի ԱԳՆ-ն Թուրքիայի և Իրանի դեսպանություններ է ուղարկել պաշտոնական դիմում՝ պահանջելով փակել անցակետերը և սահմանափակել նավթի առևտրային գործարքներն ու մատակարարումները:
Դիմումի մեջ ընդգծվում է, որ իրաքյան կառավարությունը համագործակցում է Թուրքիայի և Իրանի հետ բարիդրացիական սկզբունքների շրջանակում, երկկողմ համագործակցության ամրապնդման գործում և մարտահրավերների դեմ համատեղ պայքարում: