Պետբյուջեի հաշվին իր համագյուղացիներից ում և որքան է «աջակցել» Տավուշի մարզպետը. ցանկ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բավականին ուշագրավ հարցով կառավարությանը դիմեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը: Տավուշցի պատգամավորը, ըստ էության, մարզի տարբեր համայնքների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար մեղադրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:

Սուրեն Մանուկյանի խոսքով՝ բնակիչների մտահոգությունից հետո իրենք ուսումնասիրել են և պարզել, որ միջպետական ճանապարհին գտնվող Կողբ համայնքին, մարզպետի որոշմամբ՝ սոցիալապես անապահովների օգնության ֆոնդից 2016թ. ուղղվել է 3 930 000 դրամ:

Շեշտելով, որ Կողբը մարզպետ Աբովյանի հայրենի գյուղն է, Սուրեն Մանուկյանը համեմատեց մարզի այլ բնակավայրերին նույն նպատակով հատկացված գումարների չափի հետ: Պատկերը, ինչ խոսք, ավելի քան խոսող էր: Պատգամավորը շեշտեց, Արծվաբերդին հատկացվել է ընդամենը 20 000 դրամ՝ նույն ֆոնդից, այն դեպքում, երբ բնակչության թիվը Կողբի հետ նույնն է:

«Նույն տրամաբանությամբ է հատկացվել նաև մարզի սահմանամերձ համայնքներին՝ Այգեպարին 150 000 դրամ է հատկացվել, Չինարիին՝ 200 000, Մովսեսին՝ 250 000, Այգեձորին՝ 60 000: Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործում նման դեպքերում, երբ ակնհայտ է, որ մարզպետի կողմից խտրական վերաբերմունք կա մարզի տարբեր համայնքների նկատմամբ»,- հայտարարեց Սուրեն Մանուկյանը:

Այս կապակցությամբ՝ բավականին ուշագրավ ցուցակ է հայտնվել armtimes.com-ի տրամադրության տակ: Ցուցակում անուն-ազգանուններով նշված են այն «երջանիկ» կողբեցիները, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել, կա նաեւ նրանց ստացած գումարների չափը:

Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 30 հազար դրամ

Սիմոնյան Արմեն Բաղիշի՝ 50 հազար դրամ

Աբովյան Աստղիկ Ռեմիկի՝ 20 հազար դրամ

Սեփխանյան Քրիստինե Վաղարշակի՝ 30 հազար դրամ

Ազատյան Նարեկ Հարությունի՝ 70 հազար դրամ

Աղաբաբյան Ասլան Սերժիկի՝ 80 հազար դրամ

Ազատյան Լիդա Շամիրի՝ 80 հազար դրամ

Հակոբյան Վերգինե Սերժիկի՝ 80 հազար դրամ

Զաքարյան Անուշ Վաչագանի՝ 120 հազար դրամ

Հախվերդյան Արման Գագիկի՝ 100 հազար դրամ

Սիմոնյան Վոլոդյա Արամայիսի՝ 100 հազար դրամ

Անանյան Լիանա Նորիկի՝ 100 հազար դրամ

Գրիգորյան Կարեն Մարտինի՝ 70 հազար դրամ (երկրորդ անգամ է անունը նշվում)

Անանյան Վերգուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ

Փաշիկյան Անահիտ Համբարձումի՝ 100 հազար դրամ

Ջիլավյան Կեկել Արտեմի՝ 100 հազար դրամ

Ազատյան Գրիշա Գուրգենի՝ 100 հազար դրամ

Ղազինյան Սեյրան Ժորայի՝ 100 հազար դրամ

Բարսեղյան Մարգո Արամայիսի՝ 100 հազար դրամ

Մամյան Սեդա Սերյոժայի՝ 30 հազար դրամ

Աբովյան Մանիշակ Տիգրանի՝ 70 հազար դրամ

Թամազյան Ծովիկ Հրանտի՝ 100 հազար դրամ

Ջիլավյան Սասուն Լադիկի՝ 100 հազար դրամ

Զուրաբյան Կարեն Վաչագանի՝ 150 հազար դրամ

Ղարագյոզյան Ժաննա Համլետի՝ 20 հազար դրամ

Աբազյան Սոնա Սուրենի՝ 30 հազար դրամ

Բարսեղյան Սամվել Լադիկի՝ 80 հազար դրամ

Անանյան Մարինե Լեւոնի՝ 80 հազար դրամ

Ազատյան Ասյա Հրանտի՝ 100 հազար դրամ

Աբովյան Գոհար Վարդանի՝ 100 հազար դրամ

Ալեքսանյան Հայկանուշ Հրանտի՝ 60 հազար դրամ

Ղարագյոզյան Հասմիկ Սանդրիկի՝ 70 հազար դրամ

Անանյան Վարդանուշ Լեւոնի՝ 100 հազար դրամ

Պետրոսյան Արեւիկ Սարգսի՝ 100 հազար դրամ

Բարսեղյան Կարեն Ռաֆիկի՝ 150 հազար դրամ

Բաբայան Անահիտ Բենիկի՝ 70 հազար դրամ

Ազատյան Անուշ Աբետնակի՝ 70 հազար դրամ

Սարուխանյան Սաթնիկ Լեւոնի՝ 80 հազար դրամ

Հարությունյան Սերիկ Բաղաշի՝ 70 հազար դրամ

Երկնափեշյան Մարինե Աշոտի՝ 80 հազար դրամ

Քոչարյան Սերյոժա Գառնիկի՝ 80 հազար դրամ

Խասիկյան Քորփինա Աշոտի՝ 70 հազար դրամ

Ղարախանյան Վիոլետա Աղասու՝ 50 հազար դրամ

Անանյան Գոհար Լեւոնի՝ 30 հազար դրամ

Անանյան Լեւոն Սարգսի՝ 30 հազար դրամ

Մարգարյան Արմինե Բորիսի՝ 30 հազար դրամ

Բարսեղյան Քնարիկ Բագրատի՝ 70 հազար դրամ

Նասիբյան Սուրեն Լադիկի՝ 80 հազար դրամ

Ղարախանյան Հերմինե Շահոյի՝ 80 հազար դրամ

Ավագյան Արման Տիգրանի՝ 100 հազար դրամ

Խոջայան Արսեն Գիգոլի՝ 100 հազար դրամ:

Այս տվյալները, ի դեպ, կարելի է գտնել նաև Տավուշի մարզպետարանի կայքում՝ մարզպետի որոշումներից ծաղկաքաղ անելու միջոցով: Ընդհանուր առմամբ՝ Կողբ գյուղից սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնություն են ստացել բավականին շատ մարդիկ՝ ընդհանուրը 3 միլիոն 930 հազար դրամի չափով:

Ուշադրություն դարձրեցինք նաև այս գյուղերի աշխարհագրական դիրքերին: Կողբը Վրաստանի սահմանից ընդամենը 20 կիլոմետր է հեռու՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտիկ չէ, մայրուղուն կից է, մաքսատունը մոտ է, հետևաբար՝ նաեւ աշխատանք ունեցողներ շատ ունի: Իսկ օրինակ Արծվաբերդը, Այգեձորը, Չինարիին, Մովսեսը, Այգեպարը սահմանապահ համայնքներ են՝ երբեմն հակառակորդի դիրքերից հեռավորությունը 350-650 մետր է: Ու պարզվում է՝ այստեղ կա՛մ անապահով չկա, կա՛մ սոցիալական աջակցություն չեն խնդրում մարզպետից, կա՛մ էլ մարզպետին ավելի շատ իր հայրենի գյուղն ու գյուղացիներն են հետաքրքրում:

Այսինքն՝ Տավուշի մարզպետն ուզած-չուզած պետք է հանդես գա այս հարցի վերաբերյալ պարզաբանմամբ: Այդ ժամանակ, հավանաբար, կիմանանք, թե «էս ինչ հաշիվ է»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս