«Լիվերպուլը» և «Չելսին» կպայքարեն Խավիեր Պաստորեի համար
ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն կարող է մոտ ժամանակները տեղափոխվել ԱՊԼ:
28-ամյա կիսապաշտպանը 2011 թվականին տեղափոխվեց Փարիզ և արագ դարձավ թիմի առաջատարներից մեկը: Այնուամենայնիվ, վերջին մրցաշրջաններում Պաստորեն դադարել է լինել հիմնական կազմի ֆուտբոլիստ՝ ստանալով ավելի քիչ խաղաժամանակ:
Ինչպես հաղորդում է El Gol Digital-ը, հիմա ՊՍԺ-ն պատրաստ է բաժանվել արգենտինացուց, ում նկատմամբ հավակնություններ ունեն ԱՊԼ-ի միանգամից 2 ակումբ: Ըստ պարբերականի տեղեկության՝ Խավիերի համար պատրաստ են պայքարել «Լիվերպուլը» և «Չելսին»:
ՊՍԺ-ն Պաստորեին գնահատում է 26 մլն ֆունտ: Ընթացիկ մրցաշրջանում Խավիերը Լիգա 1-ում անցկացրած 4 խաղերում դարձել է 2 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը