Բաժիններ՝

«Մենք արժանի ենք խաղաղության մեջ ապրելու». Անդրես Ինիեստան՝ Կատալոնիայի անկախության մասին

Իսպանացին արյունահեղություն չի ցանկանում: «Բարսելոնայի» ավագը իր կարծիքն է հայտնել Կատալոնիայում տիրող իրավիճակի մասին:

«Ես երբեք դա չեմ արել և հանրորեն չեմ գնահատի այնպիսի բարդ իրավիճակներ այսպիսի տարբեր զգացողություններով, բայց այն, ինչ կատարվում է հիմա, բացառիկ դեպք է: Նախքան մեկս մյուսին ավելի շատ վնաս հասցնելը` ուզում եմ ասել, որ ինձ համար պարզ է մեկ բան. սրա համար պատասխանատու մարդի՛կ, դուք պետք է լսեք իրար, երկխոսություն սկսեք, քննարկեք ամեն ինչ և ընդունեք կշռադատված որոշում:

Կատարեք դա մեր բոլորի համար: Մենք արժանի ենք խաղաղության մեջ ապրելու»,- պատմել է Ինիեստան Marca-ին:

Անկախության հանրաքվեն անցկացվեց հոկտեմբերի 1-ին, որի նախնական արդյունքներով` բնակիչների մեծամասնությունը քվեարկել է Կատալոնիայի՝ Իսպանիայից առանձնանալու օգտին: Կատալոնիայի առանձնացման դեպքում «Բարսելոնան» կարող է տեղափոխվել ԱՊԼ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս