 
                        Խաղալիք ուղղաթիռը տանիքից իջեցնելու համար մեկնել է մեկ մարտական հաշվարկ
 
                                    Սեպտեմբերի 30-ին, ժամը 10:57-ին ահազանգ է ստացվել, որ խաղալիք ուղղաթիռն արգելափակվել է Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 16 շենքի տանիքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները խաղալիքը իջեցրել են տանիքից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        