 
                        Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցում մասամբ այրվել է ավտոմեքենայի սրահը
 
                                    Սեպտեմբերի 30-ին, ժամը 05:01-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Խնկոյան փողոցի թիվ 2/9 շենքի մոտակայքում այրվում է «Volkswagen Vento» մակնիշի 35 GP 662 պետհամարանիշով ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:25-ին:
Մասամբ այրվել է ավտոմեքենայի սրահը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        