«Կիլիան Մբապեն կհաղթի «Ոսկե գնդակը»». Նեյմար
Իհարկե, ոչ այս տարի:
«Եթե չիմանանք՝ քանի տարեկան է Մբապեն, ապա կարելի է մտածել, որ նա արդեն 30 է. այնքան հասուն և կատարյալ է նա դաշտում: Նա իսկական գլխացավանք է յուրաքանչյուր պաշտպանի համար: Կարծում եմ՝ նա արդեն հիմա արժանի է պայքարելու «Ոսկե գնդակի» համար, և ինչ-որ ժամանակ նա անպայման կնվաճի այն»,- Նեյմարին է մեջբերում Goal.com-ը:
Բրազիլացին մեկնաբանել է նաև Էդինսոն Կավանիի հետ իր կոնֆլիկտի մասին լուրերը. «Լրագրողները միշտ ավելորդ ինչ-որ բան են հորինում: Մամուլը չափազանցնում է: Նրանք փորձում են մտնել հանդերձարան, որպեսզի ոչնչից սենսացիա սարքեն: Մենք Էդինսոնի հետ ամեն ինչ լուծել ենք և փակել ենք այդ հարցը»,- ասել է Նեյմարը:
Նեյմարը և Մբապեն դարձել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը