Dior-ը տեսանյութում ցուցադրել է հայելապատ քարանձավի ստեղծումը
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը իր YouTube-ալիքում տեսագրություն է հրապարակել, որը նվիրված է Փարիզում կազմակերպվող Նորաձեւության շաբաթի շրջանակներում գարուն-ամառ-2018 ցուցադրության նախապատրաստմանը։
Կադրերում երեւում է, թե աշխատողներն ինչպես են հանպատրաստից քարանձավ ստեղծում զրոյից, իսկ հետո նրա պատերն ու սյուները ներսից զարդարում հայելիներով:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը: