Բաժիններ՝

ICAO-ն քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության գլոբալ պլան է պատրաստում

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) պատրաստում է թռիչքների անվտանգության ապահովման նոր գլոբալ պլան, որն, ինչպես սպասվում է, կընդունվի արդեն նոյեմբերին: Սեպտեմբերի 27-ին այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆան Լյուն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր քաղաքացիական ավիացիայի պաշտպանությանն ահաբեկչական սպառնալիքի համատեքստում։

«Լինելով ավիացիայի անվտանգության ոլորտի առաջատարը՝ ICAO-ն մշակել է ավիացիայի անվտանգության նոր գլոբալ պլան: Դա կարեւորագույն փաստաթուղթ է, որը կենտրոնացած է ահաբեկչության կողմից քաղաքացիական ավիացիայի սպառնալիքի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ փաստաթղթի պատրաստմանը մասնակցել են տարբեր պետությունների կառավարություններ եւ ավիափոխադրողներ: «Սպասվում է, որ այն ICAO-ի խորհրդի հավանությունը կստանա նոյեմբերին կայանալիք հաջորդ նստաշրջանում»,- նշել է Ֆան Լյուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս