«Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուն Իրանի պատասխանը կախված կլինի քաղաքական իրադրությունից». Զարիֆ
Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունները կորոշի՝ կախված կոնկրետ քաղաքական իրադրությունից: Այն նախօրոք կանխատեսել հնարավոր չէ: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, ապա դա հիմք կլինի դրանից նույնպես դուրս գալու Իրանի որոշման համար: Սակայն կան լրացուցիչ ասպեկտներ, որոնք կազդեն մեր որոշման վրա»,- ընդգծել է Զարիֆը: Նրա խոսքով՝ այդ ասպեկտները կլինեն «այդ պահի քաղաքական իրադրությունը» եւ Եվրոպայի երկրների դիրքորոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: