Twitter-ը թեստավորում է հաղորդագրություններում սահմանաքանակի մեծացումը մինչև 280 նիշ
Twitter միկրոբլոգների ծառայությունը թեստավորում է հաղորդագրություններում սահմանափակումների կրկնակի մեծացումը՝ մինչեւ 280 նիշ: Այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները։ Նախկինում միկրոբլոգում հաղորդագրությունները սահմանափակված էին 140 նշանով:
«Մենք ցանկանում ենք, որ աշխարհում ամեն մարդ կարողանա Twitter-ում հեշտությամբ արտահայտել իր մտքերը, ուստի ինչ-որ նոր բան ենք անում. մենք պատրաստվում ենք փորձարկել սահմանաքանակի մեծացումը մինչեւ 280 նիշ»,- հայտնել է ընկերության կառավարիչ Ալիզա Ռոուզենը: Նշվում է, որ հաղորդագրություններում սահմանաքանակի մեծացումը չի վերաբերի ճապոներենին, չինարենին եւ կորեերենին՝ դրանց գրման առանձնահատկությունների պատճառով:
Ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին նույնպես հայտնել է հաղորդագրություններում նշանների սահմանաքանակի մեծացման մասին՝ գրելով ուղիղ 280 նիշ երկարությամբ թվիթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: