«Չեմ պատրաստվում մեկնաբանել պարոն Նալբանդյանի ասածը». Գառնիկ Իսագուլյան

«Ես որևէ ակնկալիք չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին:

Ըստ նրա՝ նման կարգի հանդիպումները շատ կարևոր և օգտակար են, ինչքան դրանք լինեն, այնքան լավ, բայց, նրա խոսքով, որևէ առաջխաղացում, նոր ճեղքում որևէ խնդրում տեսանելի չէ: Նա նկատեց, որ ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումները շատ հստակ են ներկայացված, և հնարավոր չէ որևէ նահանջ այդ դիրքորոշումներից:

Գ. Իսագուլյանը չցանկացավ անդրադառնալ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքների հանձնման վերաբերյալ արած հայտարարությանը.

«Չեմ պատրաստվում մեկնաբանել պարոն Նալբանդյանի այդ ասածը, որովհետև դրա շուրջ մեկնաբանությունները շատ են եղել, ամենադիպուկն ասել է Դավիթ Բաբայանը, որ, բնականաբար, Դաշտային և Լեռնային Արցախը 25 հազար քառակուսի կիլոմետր է, խոսքն այդ շրջանակներում որոշակի տարածքների մասին կարող է լինել, այսինքն՝ դեռևս 13 հազար քառակուսի կիլոմետր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ: Շատերը նույնիսկ շատ հստակ ասել էին՝ երբ այդ տարածքները կազատագրվեն, մենք կնայենք, թե որ տարածքներն են մեզ համար անվտանգ, և դրանց շուրջ կարող ենք բանակցություններ ծավալել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս