Ինչպես ազատվել հորմոնալ քաշից. 3 աշխատող մարտավարություն

lady-journal.info-ն գրում է, որ հորմոնալ քաշից հնարավոր է ազատվել ճիշտ մոտեցում ընտրելու դեպքում։ Հորմոնները պատասխանատու են ախորժակի մակարդակի համար, դրանք խթանում են կամ դանդաղեցնում նյութափոխանակությունը։ Դրանց մակարդակից ուղղակիորեն կախված է հանգամանքը՝ արդյոք ճարպը կկուտակվի՞, թե՞ կայրվի։

Հարկավոր է հիշել.

  • Ինսուլինի բարձր մակարդակը հանգեցնում է ճարպային կուտակումների։
  • Կորտիզոլի բարձր մակարդակը նպաստում է ճարպերի կուտակմանը։
  • T3 հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է ճարպերի կուտակման։

Ըստ մասնագետների՝ կանայք ավելի դժվար են ազատվում հորմոնալ ճարպային կուտակումներից, քան տղամարդիկ։ Այս դեպքում հարկավոր է գիտակցված և ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Հարկավոր է հիշել, որ դիետաներով ձեզ տանջելը, ժամերով մարզասրահում մնալն այս դեպքում արդյունք չեն ապահովելու։ Պետք է սովորել ակտիվացնել ճարպերն այրողն հորմոնները և ճնշել ճարպերը կուտակող հորմոնները։ Այս մարտավարությունը կհանգեցնի ցանկալի արդյունքի. կուտակված ճարպն աստիճանաբար դուրս կգա օրգանիզմից։

Հիշեք այս երեք հիմնական կանոնները.

Կարդացեք նաև

  • Չի կարելի սխալ համադրել սննդամթերքը։
  • Հարկավոր է ճիշտ ընտրել ֆիզիկական ծանրաբեռնվածության պարբերականությունը, վարժությունները։
  • Հարկավոր է սնվելու ճիշտ ռեժիմ սահմանել։

Annals of Internal Medicine ամսագրում հրապարակվել են 24 շաբաթվա ընթացքում կատարված հետազոտությունները, որոնց ընթացքում գիտնականները պարզել են, որ ածխաջրերի ցածր պարունակությամբ սնունդն արագացնում է ավելորդ քաշից ազատվելու գործընթացը։ Ընդ որում, հարկավոր չէ ամբողջությամբ հրաժարվել ճարպերից։ Եթե ամբողջությամբ հրաժարվեք ճարպերի օգտագործումից և շեշտը դնեք ածխաջրերի վրա, օրգանիզմը մեծ քանակով ինսուլին կստանա։ Արդյունքում՝ կկորցնեք մկանային զանգված, նյութափոխանակությունը կդանդաղի, իսկ ճարպերը կմնան իրենց տեղում։

Սննդակարգում պետք է ներառված լինեն սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր, բայց ճիշտ քանակով ու համադրությամբ։

Հորմոնալ քաշից ազատվելու գործում կօգնեն նաև սպորտային պարապմունքները, որոնք արագացնում են նյութափոխանակությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս