«Հավաստիացնում եմ, որ ամբողջ ԵՄ-ն ցանկանում է, որ Հայաստանը և ամբողջ Արևելյան գործընկերության 6 պետությունները միանան այս միությանը». Կարոլինա Զբիտնևսկա

«Ես հուսով եմ, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը Եվրամիության հետ, քանի որ անցյալ շաբաթ նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ նախագահն ասաց, որ կստորագրենք»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նա հույս ունի, որ նախագահի այդ հայտարարությունից հետո  մենք նահանջելու տեղ չունենք. «Մտավախություններ միշտ էլ կան, որ Ռուսաստանը կփորձի ճնշում գործադրել, սակայն հուսով ենք՝ առաջին դեմքերի նման հայտարարություններից հետո, ի վերջո, կստորագրենք»:

Քննարկմանը ներկա «EURACTIV Poland»-ի գլխավոր խմբագիր Կարոլինա Զբիտնևսկան նշեց, որ Լեհաստանը ու Շվեդիան հանդիսացել են այդ ծրագրի ճարտարապետները. «Ես հավաստիացնում եմ, որ ամբողջ Եվրոպական միությունը ցանկանում է, որ Հայաստանը և ամբողջ Արևելյան գործընկերության 6 պետությունները միանան այս միությանը: Թեպետ մենք հիմա միայն խոսում ենք հարաբերությունների խորացման մասին, բայց, ինչպես Լեհաստանի արտաքին գործերի նախարարն ասաց, նա ուզում է, որ այս տարի Բրյուսելյան գագաթաժողովին Եվրոմիությունը հստակ հայտարարություն անի Արևելյան գործընկերության բոլոր պետությունների՝  ԵՄ-ին անդամակցության հնարավորությունների և հեռանկարների մասին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս