Բաժիններ՝

Ռումենիգեն առաջարկել է տրանսֆերային պատուհանը Եվրոպայում փակել հուլիսի 31-ին

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ եվրոպական առաջնությունները պետք է պայմանավորվեն ամառային տրանսֆերային պատուհանի միաժամանակյա փակման մասին:

«Պետք է միասնական որոշման հասնել ամբողջ Եվրոպայում՝ անկախ տարբեր լիգաներում մրցաշրջանի մեկնարկից: Հուլիսի 31-ին տրանսֆերային պատուհանի հավաքական ավարտը ֆուտբոլին կվերադարձնի ռացիոնալիզմը:

Դա օգտակար կլինի, որովհետև ակումբները, մենեջերները և երկրպագուները կիմանան, թե ինչ կազմով կանցկացնի իրենց թիմը մրցաշրջանի առաջին խաղը»,- ասել է Ռումենիգեն Bayer Magazine-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս