Բաժիններ՝

Լևոն Արոնյանը համառ պայքարից հետո դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկություն կայացան թայ-բրեյքի պարտիաները։ Արոնյանը նախ սև խաղաքարերով զիջեց Լագրավի, սակայն առավռլության հասավ սպիտակներով։ 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ արագ մրցախաղերը ևս ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Վերջին՝ արմագեդոն մրցափուլում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ:

Սեպտեմբերի 22-ը հանգստի օր է:

Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան ու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս