Բաժիններ՝

Արաբական «քառյակը» հավաստել է Կատարին առաջադրված պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը եւ Եգիպտոսը հավաստել են Կատարին ներկայացված իրենց պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար: Արաբական «քառյակի» արտաքին գործերի նախարարները Նյու Յորքում հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ հավաստել են Կատարի նկատմամբ իրենց դիրքորոշման միասնությունը։

«Մենք հավաքվեցինք, որպեսզի հավաստենք ճգնաժամի քաղաքական կարգավորման մեր պատրաստակամությունը՝ պայմանով, որ Կատարը խոստանա կատարել 13 պահանջներից եւ վեց սկզբունքներից բաղկացած ցուցակը»,- հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:

«Մենք ձգտում ենք Կատարի հետ հարաբերությունների նորմալացման, այն բանին, որ Կատարը դադարի աջակցել եւ հովանավորել ահաբեկչությունը, ինչպես նաեւ ապակայունացնել (մեր) չորս երկրների ներքին գործերը եւ միջամտել այդ գործերին»,- նշել է նա:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կկայանա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, որտեղ կքննարկվեն հարեւան երկրների հետ Դոհայի հարաբերությունները, հաղորդել է ՌԻԱ նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս