Բակո Սահակյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, գործադիր տնօրեն Բրայան Արդունու եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին եւ մեր հանրապետությունում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Ամերիկայի հայկական համագումարի դերը տարբեր հարթություններում Արցախին սատարելու գործում՝ բարձր գնահատելով կազմակերպության հայրենանվեր եւ արհեստավարժ ծառայությունը: