Բաժիններ՝

«Մարիա» փոթորիկը սաստկացել է մինչև հինգերորդ կատեգորիա

«Մարիա» փոթորիկը, որը մոտենում է Կարիբյան ավազանի կղզիներին, հասել է առավելագույն հինգերորդ կատեգորիային: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ փոթորկի ուժը դարձել է «չափազանց վտանգավոր»՝ հասնելով հինգերորդ կատեգորիայի ըստ Սաֆիր-Սիմփսոնի փոթորիկների սանդղակի: Քամու արագությունը կազմում է ժամում 260 կիլոմետր, իսկ պառթկումները գերազանցում են այդ մեծությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել ԱՄՆ-ի անդրծովյան տարածքներում՝ Վիրջինյան կղզիներում եւ Պուերտո Ռիկոյում: Տարերքն արդեն սկսել է ավերածություններ գործել: Այսպես, Դոմինիկա կղզի պետության վարչապետն իր Facebook-ում գրել է, որ փոթորիկը պոկել է իր տան տանիքը, իսկ շենքը ծածկել ջրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս