142 երկրներ համաձայնեցին աջակցել ՄԱԿ-ի բարենորոգմանը
ԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, ինչպես նաեւ եւս 137 երկրներ ՄԱԿ-ի բարենորոգման աջակցության հռչակագրում հայտարարել են Համաշխարհային կազմակերպության համակարգում կոնկրետ փոփոխությունների իրականացմանն իրենց օգնության մասին եւ կազմակերպության ղեկավար Անտոնիու Գուտերիշին կոչ են արել գլխավորելու բարենորոգումը: 10 կետից բաղկացած փաստաթղթի տեքստը զետեղված է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
«Մենք աջակցում ենք գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի համակարգում կոնկրետ փովոխությունների իրականացման գործում, որոնք նպատակամղված են հումանիտար օգնության, զարգացման եւ խաղաղ նախաձեռնությունների օժանդակման հարցերի գծով վերջինիս աշխատանքի համակարգման բարելավմանը»,- նշված է փաստաթղթի կետերից մեկում:
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայացել Է բարձր մակարդակի նիստ՝ նվիրված ՄԱԿ-ի բարենորոգմանը: Նիստին մասնակցել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն աջակցություն է հայտնել կազմակերպության բարենորոգման բնագավառում գլխավոր քարտուղարի ջանքերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: