Նախկին պատգամավորները հանդիպումներ են ունեցել Սերժ Սարգսյանի հետ. ի՞նչ ճշտումներ են արել ապագայի հետ կապված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական թևի նախկին պատգամավորները հերթով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման են գնում՝ փորձելով ճշտել իրենց ապագան: Սակայն այդպես էլ հստակ պատասխան չեն ստանում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ս. Սարգսյանին վերջերս հանդիպել են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ ընկերության սեփականատերը և նախկին ԲՀԿ-ական, վերջին ընտրություններում ՀՀԿ ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը: Ս. Սարգսյանը խորհուրդ է տվել սպասել մինչև հաջորդ տարվա ապրիլ, երբ նոր Սահմանադրության պարագայում կորոշվի նոր կառավարությունը, որից հետո նոր պարզ կդառնա, թե ում ինչ պաշտոն կտա: Այդ հանդիպումը, բնականաբար, չի գոհացրել նախկին պատգամավորներին, բայց նրանք այլ բան չունեն անելու, քան էլի սպասելը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: