Բաժիններ՝

Բուֆֆոնը մրցաշրջանի վերջում կարող է տեղափոխվել MLS, կամ պաշտոն զբաղեցնել ՖԻՖԱ-ում

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ում համար 2017-18թթ. մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, կդառնա վերջինը կարիերայում, ունի ապգայի հետ կապված մի քանի տարբերակ:

Ըստ պարբերականի տեղեկության՝ կարիերայի ավարտից հետո 39-ամյա իտալացին կարող է պաշտոն զբաղեցնել իր ներկայիս ակումբում, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, կամ ՖԻՖԱ-ում: Եթե Բուֆֆոնը մնա «Յուվենթուսի» համակարգում, ապա պաշտոն կստանա ակումբի տնօրենների խորհրդում: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է առաջարկել վարչական պաշտոն, իսկ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Ջիջիին տեսնում է ֆուտբոլի զարգացման հարցերով խորհրդականի դերում:

Կա ևս մեկ տարբերակ. Բուֆֆոնը կարող է շարունակել կարիերան MLS-ում: Հետաքրքրված ակումբների շարքում է «Նյու Յորք Սիթին», որի կազմում խաղում է Բուֆֆոնի նախկին թիմակից Անդրեա Պիրլոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս