Գիտնականները նշել են Երկրի վրա ամենամահաբեր վիրուսը

Գլխավոր «մարդասպանը» ոչ թե մարդու իմունային անբավարարության վիրուսն է (ՄԻԱՎ), կատաղության վիրուսը կամ մալարիան, այլ հեպատիտի վիրուսի տարբեր մանրէահիմքերը, որոնք տարեկան ավելի քան 1,3 միլիոն մարդու կյանք են խլում: Այդ մասին ասված է Lancet հանդեսում հրապարակված հոդվածում:

«Նման եզրակացությունները հարուցում են մեր վրդովմունքը, բայց մենք բնավ չզարմացանք, որ հեպատիտն ավելի շատ մարդ է սպանում, քան ՄԻԱՎ-ը, մալարիան եւ տուբերկուլյոզը: Իրադարձությունների այս ցավալի ընթացքը կապված է այն բանի հետ, որ հեպատիտի դեմ պայքարը երբեմն չի մտել աշխարհի բոլոր առաջատար երկրների քաղաքական գերակայությունների մեջ, եւ որ գոյություն չունեն ինչ-ինչ գլոբալ համակարգեր նման նախագծերի ֆինանսավորման համար»,- մեկնաբանել է հայտնագործությունը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային դաշինքի նախագահ Չառլզ Գորը:

Ամեն տարի Առողջապահության համաշխարային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի այլ առողջապահական ծառայություններ Lancet հանդեսում հրապարակում են հաշվետվություններ՝ նվիրված այն բանին, թե ինչ հիվանդություններ եւ առողջության հետ կապված ինչ խնդիրներ են այսօր անհանգստացնում մարդկությանը, եւ կյանքի որքան շատ տարիներ են դրանք խլում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս