Բաժիններ՝

Անչելոտին մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ «Բավարիայից» և վերադառնալ ԱՊԼ

Ինչպես հաղորդում է ESPN FC-ն, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ մյունխենյան ակումբից:

Ըստ պարբերականի տեղեկության՝ 53-ամյա իտալացի մասնագետը կփորձի իր համար նոր ակումբ գտնել անգլիական Պրեմիեր լիգայում, եթե «Բավարիան» ցանկանա իր տեղն այլ մարզիչ նշանակել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մյունխենյան ակումբում Անչելոտիի հնարավոր փոխարինողներից մեկը կարող է դառնալ «Հոֆենհայմի» ներկայիս մարզիչ Յուլիան Նագելսմանը:

Անչելոտին գլխավորել է «Բավարիան» 2016 թվականին: 2009-2011թթ. իտալացին աշխատել է Լոնդոնի «Չելսիում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս