Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող երիտասարդը դանակահարել է հորը, ապա՝ մորը
Գյումրիում բնակվող մի ընտանիքում որդին ծնողների և քրոջ կյանքի համար վտանգ սպառնացող իրավիճակ է ստեղծել:
28-ամյա երիտասարդը տունը փորձել է այրել և երբ «ռաստվորիտելը» լցրել է տան մեջ, որպեսզի այրի, հայրը կանխել է նրա հաջորդ գործողությունները, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել հորը, ապա նաև՝ մորը, իսկ քրոջը՝ կծել է:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ երիտասարդը ևս վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, այժմ նա ստացիոնար բուժման մեջ է գտնվում:
Պարզվում է, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի և ընտանիքի անդամների վրա հարձակվել է՝ գտնվելով ագրեսիվ վիճակում: