Longchamp-ի աշնանային հավաքածուի դեմքը դարձել է դանիացի սուպերմոդել Ֆրեա Բեհա Էրիկսոնը
Longchamp ֆրանսիական բրենդի աշուն-2017-ի նոր գովազդային արշավի դեմքը դարձել է դանիացի սուպերմոդել Ֆրեա Բեհա Էրիկսոնը: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:
Նշվում է, որ նոր հավաքածուի համար ֆոտոշարքն ստեղծվել է Փարիզի փողոցներում՝ լուսանկարիչ Անջելո Պենետայի կողմից, որը «հսկայական դեր է խաղացել Longchamp-ի պատմության մեջ»: Շարքի գլխավոր բաղադրիչներն են դարձել Mademoiselle Longchamp պայուսակները, որոնք հիշեցնում են ոչ մեծ պորտֆել, եւ բամբուկե ձողիկի տեսք ունեցող նիկելե ճարմանդով Longchamp Madeleine պայուսակները:
«Բրենդի նոր արշավը մարմնավորում է ոչ միայն Longchamp-ի արժեքները, այլեւ այն գաղափարը, որ «փարիզցի» բառը, ամենից առաջ, բնորոշում է հոգու վիճակը: Մենք ձգտել ենք փոխանցել իսկական փարիզյան տրամադրությունը, որը կարելի է նկարագրել երեք բառով՝ ազատություն, անմիջականություն եւ զգայականություն»,- ասել էբրենդի կրեատիվ տնօրեն Սոֆի Դելաֆոնտենը:
Longchamp ընկերությունը 1948 թվականին հիմնադրվել է Փարիզում Ժան Կասեգրենի կողմից: Սկզբում այն մասնագիտանում էր ծխախոտի եւ ծխելու պարագաների վաճառքի բնագավառում: Ֆիրմայի լոգոտիպը ժոկեյի պատկերն է: Ներկայում այս բրենդի ներքո արտադրվում է տղամարդկանց եւ կանանց հագուստ ու կոշիկ, ինչպես նաեւ աքսեսուարներ եւ կաշվե իրեր: