Արտաշատում ՀՀԿ թեկնածուն հայտնի է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանիի անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը:

Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաև ԱԺ ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:

«ՀՀԿ-ի այս ընտրութունը, ըստ էության, ամենավառ ապացույցն է այն բանի, որ նախկին վարչապետ, Արարատի մարզը «յուրացրած» Աբրահամյանները որոշում են կայացրել առհասարակ չմասնակցել ընտրություններին: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Աբրահամյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս