«Ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ-ն երբևէ ունեցել է տեր-տիրակալ». Սամվել Ֆարմանյան. «ՀԺ»
ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանը հարցազրույցներից մեկում ասել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրակալ, որովհետև շատ վստահելի մարդ է»։
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատասխանելով հարցին՝ կցանկանա՞, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրակալ, քանի որ այս օրերին ակտիվ քննարկվում է, թե 2018թ. ով է զբաղեցնելու երկրի վարչապետի պաշտոնը, ասել է.
«Ես այն կարծիքին չեմ, որ ՀՀ-ն որպես ժողովրդավարական ճանապարհ բռնած պետություն երբևէ ունեցել է կամ ունենալու է տեր-տիրակալ, բայց հանրապետության նախագահը, որպես ՀՀԿ- ղեկավար, ունի իր որոշումը կայացնելու իրավունքը։
Եվ մենք՝ որպես իշխող կուսակցություն, հենվելով նախորդ ընտրական ցիկլում գրանցված արդյունքների վրա, կունենանք մեր որոշումը, այդ մասին, բնականաբար, կհայտարարենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: