ՀՅԴ-ն օրերն է հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. ««Հին ընկերների» ու վարչապետի ջրերը ի սկզբանե մի առվով չհոսեցին, սակայն, մեր տեղեկություններով, վերջին շրջանում դաշնակցականներն արդեն օրերն են հաշվում, թե երբ է Կարեն Կարապետյանը հեռանալու:
Ի հեճուկս վերջիններիս, վարչապետը կարծես միտք չունի հեռանալու, եւ միայն այս մտքից ՀՅԴ-ն անդորրը կորցնում է:
Նորություն չէ, որ կառավարության նիստերի ժամանակ հաճախ է դաշնակցական նախարարների (հատկապես` Արծվիկ Մինասյանի) եւ Կարեն Կարապետյանի միջեւ «պատ» ստեղծվում, ու սա ավելի է հունից հանում դաշնակցական վերնախավին:
Վերջիններս հույս ունեն, որ 2018-ին ՀՀԿ-ն վարչապետի այլ թեկնածու կառաջարկի, հակառակ դեպքում հին ընկերներին միայն համբերության «ծակ բաժակը» կփրկի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: