Բաժիններ՝

Ռիհաննան մոտոցիկլետով անցել է վարդերի թմբերի միջով

Նյու Յորքում սեպտեմբերի լույս 11-ի գիշերը տեղի է ունեցել Fenty Puma by Rihanna շոուն, որն եզրափակել է ամերիկացի երգչուհին եւ ընկերության կրեատիվ տնօրենը՝ մոտոցիկլետով անցնելով հարթակով: Այդ մասին հայտնել է L՚Officiel-ը:

Հարթակը տեղակայել էին լցնովի վարդերի թմբերի միջեւ, որոնք պատված էին վայլազարդերով, եւ որոնց վրա ցուցադրության ժամանակ կասկադյորները տրյուկներ էին անում մոտոցիկլետներով: Կադրերում երեւում է, թե ինչպես է անցել Ռիհաննան փոխադրամիջոցով ուղեւորների համար նախատեսված նստատեղում՝ ձեռքով անելով հանրությանը:

Նշանավոր երգչուհին հաջողությամբ աշխատում է նաեւ նորաձեւության ինդուստրիայում: Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ երգչուհին հայտարարել է Fenty Puma շոուն Փարիզից Նյու Յորք տեղափոխելու մասին:

2014 թվականից Ռիհաննան զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Նաեւ երգչուհին համագործակցել է Dior-ի, Manolo Blahnik-ի, Chopard-ի եւ Savage-ի հետ:

Puma-ն գերմանական ընկերություն է, որը մասնագիտանում է մարզական հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրության բնագավառում: Այն հիմնադրվել է 1948 թվականին Գերմանիայի Հերցոգենաուրահ քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս