Բաժիններ՝

Լոնդոնոում հատուկ ցանց են ներկայացրել ավտոտրանսպորտի կիրառմամբ ահաբեկչության կասեցման համար

Սքոթլանդ Յարդը Լոնդոնի կենտրոնում ներկայացրել է հատուկ սեպավոր ցանց, որը կարող է կանգնեցնել մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլները, որոնք կարող են չարագործների կողմից օգտագործվել ահաբեկչական գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության ծառայությունը:

Talon («Ճիրան») անվանումով հատուկ միջոցը, դրա մշակողների պնդմամբ, կարող է ճանապարհին բացվել երկու ոստիկանների կողմից եւ ունակ է կանգնեցնելու 17-տոննանոց բեռնատարը: Սույն հակաավտոմոբիլային փակոցն իրենից ներկայացնում է վոլֆրամե ցանց՝ եզրերին սուր սեպերով: Talon-ի գործողության սկզբունքն այն է, որ ծակվում են դրա վրա հայտնված ավտոմեքենայի առջեւի դողածածկանները, այդ պահին սեպերը լռվում են դրանց մեջ, ինչի պատճառով ցանցն սկսում է փաթաթվել անիվների վրա՝ խոչընդոտելով ավտոմոբիլի հետագա շարժմանը: Սեպտեմբերի 10-ին Talon-ն առաջին անգամ փռել են Ուայթհոլ փողոցում, որտեղ գտնվում են Միացյալ Թավավորության հանգուցային կառավարական գերատեսչությունները:

Մայրաքաղաքի ոստիկանության ծառայությունում նաեւ հավելել են, որ Լոնդոնի ինը վայրերում եւ զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող այլ վայրերում դրվել են արգելապատեր, որոնք մայթերն առանձնացնում են երթեւեկելի մասից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս