Բաժիններ՝

Հայտնի է Արագած լեռան վրա մոլորված քաղաքացիների ինքնությունը

Հայտնի է Արագած լեռը բարձրացած և մոլորված քաղաքացիների ինքնությունը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին` ժամը 08:55-ին փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին` 1955 թ. ծնված Ս. Կ., 1955 թ. ծնված Ա. Ս. և 1955 թ. ծնված Մ. Թ.:

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 21:48-ին, ահազանգ էր ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ Մ. Թ.-ը և 2 Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս