![](/banners/BeFunky-design.jpg)
Քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և մոլորվել (լրացված)
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Aragac-ler.jpg)
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ. Թ.-ը և 2 Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08:55-ին փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին: