Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. փայտե զուգարանում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դիակի այրված մնացորդներ. shamshyan.com
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 7-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Խանջյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող փայտե զուգարանում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված հասցե են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են 61-ամյա Հովսեփ Մանասյանի դիակի այրված մնացորդները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։