ԱԺ-ում օգնականների հարցը «չորով» է դրվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում լրիվ նոր բարքեր են. նոր նստաշրջանին ընդառաջ՝ կարգուկանոն է հաստատվում ոչ միայն պատգամավորների հաճախելիության ու նիստերին մասնակցության պահով, այլև աշխատակազմի։

Այն բավականաչափ օպտիմալացվել է, մանավանդ՝ հաշվապահական-ֆինանսական բլոկը, միջանցքներում ակուրատնի վիճակ է, կենցաղային բլոկում՝ դե, զուգարաններում, էլի, առաջվանը չէ՝ օճառ կա, անձեռոցիկներն ու զուգարանի թուղթը տեղում են, ԱԺ ղեկավար կազմի բջջային, աշխատակազմի-պատգամավորների քաղաքային հեռախոսների խոսելու լիմիտն է կրճատվել, օգնականների հարցը չորով է դրվել»,- հիացմունքից խեղդվելով՝ պատմում էր մեր պատգամավոր զրուցակիցը:

Ի՞նչ ասել է՝ «չորով»: «Ոչ մեկը չի կարող իր որդուն կամ աղջկան դարձնել օգնական»: Չէ-հա՜: «Հաստատ. Սեյրան Սարոյանը՝ քեզ օրինակ. չկարեցավ իր տղուն օգնական դարձնել»: Էսօր չկարեցավ, վաղը` կկարենա։ «Չէ, որոշել են որևէ մեկին ինդուլգենցիա չտալ»:

Ի դեպ, ԱԺ նախկին հաշվապահը դիմում է գրել՝ հեռացել, և նրա փոխարեն ԱԺ աշխատակազմի ղեկավարն աշխատանքի է ընդունել «Արաբկիր» բժշկական կենտրոնի երկարամյա հաշվապահին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930