Բաժիններ՝

ԱՄՆ-ի ֆիննախը հրամանագիր է պատրաստել է ԿԺԴՀ-ի ցանկացած գործընկերոջ հետ առեւտրի դադարեցման մասին

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը սեպտեմբերի 6-ին լրագրողներին հայտնել է, որ իր մոտ պատրաստ է ԱՄՆ-ի եւ նրանց միջեւ առեւտրի դադարեցման մասին նախագահական հրամանագրի նախագիծը, ովքեր նաեւ ԿԺԴՀ-ի տնտեսական գործընկերներն են։

«Հյուսիսային Կորեայի հետ կապված իրադրությունն անընդունելի Է: Ակնհայտ է, որ այժմ ամբողջ ուշադրությունն ուղղված է ՄԱԿ-ին, որը (պետք է) լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի»,- ասել է նախարարը:

«Եթե մենք ՄԱԿ-ում այդպես էլ չստանանք այդ լրացուցիչ պատժամիջոցները, ես ունեմ կատարողական հրամանագիր, որը պատրաստ է դրվելու նախագահի սեղանին: Այն թույլ կտա դադարեցնել առեւտուրը եւ պատժամիջոցներ սահմանել յուրաքանչյուրի նկատմամբ, ով առեւտուր է վարում Հյուսիսային Կորեայի հետ»,- շարունակել է գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփն այս հարցը կքննարկի, երբ գա ժամանակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս