Բաժիններ՝

Արսեն Վենգերն առաջարկել է չեղարկել ձմեռային տրանսֆերային պատուհանը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ անհրաժեշտ է չեղարկել ձմեռային տրանսֆերային պատուհանը:

Ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ ֆուտբոլիստները, որոնք ցանկանում էին հեռանալ ամռանը, հոկտեմբերից սկսում են մտածել հունվարի պլանների մասին, թե երբ կարող են փոխել ակումբը:

«Տրանսֆերային պատուհանը հիմա փակ է: Սեպտեմբերին ամեն ինչ նորմալ կլինի: Բայց արդեն հոկտեմբերին որոշ ֆուտբոլիստներ կսկսեն մտածել՝ ինչպես հունվարին հեռանան: Մենք այստեղ ենք մարդկանց զվարճացնելու համար: Դուք կարող եք դա անել միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են միասին ինչ-որ բանի հասնել: Եվ ոչ այն մարդկանց հետ, ովքեր, երբ ինչ-որ բան վատ է ընթանում, մտածում են. «Ո՞ւր կարող եմ տեղափոխվել»:

Իդեալական տարբերակ կլինի, եթե տրանսֆերային պատուհանը փակվի առաջին հանդիպումից 48 ժամ առաջ և փակված մնա ամբողջովին՝ մինչև մրցաշրջանի ավարտվելը»,- Վենգերի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս