Երևանում դի է հայտնաբերվել
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. նախասրահի հատակին հայտնաբերվել է 1934 թ. ծնված Լ. Հ.-ի դին: