Բաժիններ՝

Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը քննարկել են Հյուսիային Կորեայի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կիորեայի շուրջ ծավալված իրադրության վերաբերյալ՝ Փհենյանի հրթիռաﬕջուկային փորձարկուﬓերի ենթատեքստում, կարծիքներ են փոխանակել։ Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Աﬔրիկացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Հարավարևելյան Ասիայում ռազմական լարվածության բորբոքմանը դեմ է հանդես եկել։ Նա նշել է, որ հարցը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով պետք է լուծում ստանա։ ՌԴ ԱԳ նախարարը նաև հույզերին չտրվելու և զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել։

ԿԺԴՀ-ի քայլերը դատապարտող աﬔրիկյան բանաձևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում բարձրացնելու Թիլերսոնի առաջարկների վերաբերյալ Լավրոﬖ ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է այն քննարկել։ Իսկ ﬕջազգային հանրության արձագանքում պետք է բացակայի խնդրի ռազմական լուծման գաղափարը։ Լավրովը կարծիք է հայտնել, որ հարցին հանգուցալուծում տալու նպատակով կարելի է օգտվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ծառայություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս