Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը մասնակցել է «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ներկա է գտնվել «Ընտրանի» խորագրով ցուցահանդեսի բացմանը, որում ներկայացվել են հայ արվեստի լավագույն ստեղծագործությունները:

Վարչապետը ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված դասական և մոդեռն մի շարք վարպետների ստեղծագործություններին:

Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեջյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Արշիլ Գորկիի, Լևոն Թութունջյանի, Դմիտրի Նալբանդյանի, Գառզույի, Սարգիս Դիրանյանի, Ժան Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի լավագույն գործերը՝ թվով 25 ստեղծագործություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930