Բաժիններ՝

Lipault-ն առաջարկել է ճանապարհորդել ոսկեգույն և վառ կանաչ ճամպրուկներով

Ուղեբեռի պայուսակների ֆրանսիական Lipault բրենդը ներկայացրել է 2017-2018 աշուն-ձմեռ սեզոնի նոր հավաքածուն: Այս մասին հաղորդվում է մակնիշի մամուլի տեղեկագրում, որը ստացվել է «Լենտա.ռու»-ում:

Նոր հավաքածուի հիմնական գույներն են զմրուխտագույնը, գինեգույնը, ինչպես նաեւ «Աշնանային երկրաչափություն» պրինտը՝ գինեգույն, զմրուխտագույն, կապույտ եւ բաց դեղին երանգի նրբագծերով: Miss Plume անվան ներքո մետալիկ մակատեսքով շարքը, որն ավելի վաղ մտնում էր վարդագուն ոսկու երանգի մեջ, գալիք սեզոնում առաջարկվում է մուգ դեղին ոսկու երանգով:

Հավաքածուում տեղ են գտել անվակներով ճամպրուկները, ձեռնածանրոցները, ուսապարկերը, կլատչ-նեսեսերները, ինչպես նաեւ գոտիով եւ երկար բռնակներով ոչ մեծ պայուսակները:

Ուղեբեռի եւ կանանց աքսեսուարների Lipault բրենդը հիմնվել է 2007 թվականին Փարիզում: Արտադրում է արդի դիզայնի ճամպրուկներ եւ պայուսակներ նորաստեղծական տեքստիլից: Ներկայում պատկանում է Samsonite ընկերությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս