8 սխալ, որ թույլ եք տալիս շամպուն օգտագործելիս

Եթե նկատում եք, որ մազերը չորանում են, հաճախ յուղոտվում, հնարավոր է՝ սխալներ եք թույլ տալիս մազերը լվանալիս։ Fithacker.ru-ն ներկայացրել է 8 ամենատարածված սխալները։

Մազերը լավ չեք թրջում։ Եթե լավ թրջեք մազերը, խնամքի միջոցները կարող են ավելի արդյունավետ լինել։ Առանց բավարար քանակով ջրի՝ շամպունը չի փրփրում։

Շամպունը միշտ նույն հատվածին եք քսում։ Հավանաբար շամպունը սկսում եք քսել նույն հատվածից։ Փորձեք շամպունը քսել այլ հատվածից՝ տարածելով ամբողջ մազերի վրա։

Շամպունի կրկնակի օգտագործում։ Սովորաբար խորհուրդ է տրվում շամպունը մազերին քսել մեկ անգամ։ Մազերը մի քանի անգամ շամպունով լվանալ խորհուրդ է տրվում նրանց, ովքեր մազերը շաբաթվա ընթացքում մեկ անգամ են լվանում։

Կարդացեք նաև

Սխալ կոնդիցիոների օգտագործում։ Մի մոռացեք, որ կոնդիցիոները հարկավոր է քսել միայն մազերի ծայրերին, և ոչ՝ ողջ երկայնքով։

Մեծ ուժով մազերը տրորելը։ Այս սովորությունը կարող է վնասել մազերը։ Գլխամաշկը մերսեք մատների ծայրերով։

Լավ չեք լվանում մազերը։ Շամպունի և կոնդիցիոների օգտագործումից հետո հարկավոր է լավ լվանալ մազերը, որպեսզի քիմիական միջոցների հետքերը չմնան մազերին։

Շատ տաք ջրով եք լվանում մազերը։ Այս սովորության արդյունքում՝ մազերն ու գլխամաշկը կարող են չորանալ։

Միևնույն շամպունի երկար օգտագործումը։ Հարկավոր է պարբերաբար փոխել շամպունը։ Գտեք շամպուն, որը համապատասխանում է ձեր մազերի տիպին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս