Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին՝ խոսելով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի այդ անդրադարձը բավականին խորը արմատներ ունի:
Մի խումբ կալանավորներ նամակ են ուղարկել դատավորներին՝ փորձելով պարզել՝ ինչու են ուշանում իրենց գործերով դատական նիստերը:
Սրան զուգահեռ՝այս տարվա ընթացքում 8 դատարանի դատավորներ դիմում էին գրել դատարանների նախագահների խորհրդին՝ պահանջելով, որ սահմանվի իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ կամ, առհասարակ, հանվի իրենց ազգանունը բաշխվելիք գործերի ցանկից:
Մի շարք դատավորներ էլ դժգոհել են, թե դարձել են առևտրային բանկերի անձնական դատավորները և ուրիշ գործ քննելու ժամանակ չունեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: